Պեսկովն արձագանքել է «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին
Քաղաքական
14:23 24/07/2025
Աշխարհ

Պեսկովն արձագանքել է «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին

Դա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարցն է։ Այսպես է արձագանքել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ  Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցին։

Ավելի վաղ իսպանական Periodista Digital առցանց հրատարակությունը, հղում անելով իւր աղբյուրներին, հայտնել էր, որ Հայաստանը, Ադրբեջանը և Միացյալ Նահանգները արդեն համաձայնության են եկել Զանգեզուրի միջանցքի ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի շուրջ, որը փաստաթղթում անվանվում է «Թրամփի կամուրջ»։

«Սա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է։ Մենք վճռականորեն աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին։ Մենք ցանկանում ենք, որ և՛ Բաքուն, և՛ Երևանը որքան հնարավոր է շուտ ստորագրեն համաձայնագիրը», -«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Պեսկովը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պեսկովն արձագանքել է «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին