Օվերչուկ. Փաշինյանը Միշուստինին հաստատել է Հայաստանի մտադրությունը՝ շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում
Քաղաքական
15:34 24/07/2025
Աշխարհ

Օվերչուկ. Փաշինյանը Միշուստինին հաստատել է Հայաստանի մտադրությունը՝ շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ այսօրվա հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանը հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) աշխատանքը շարունակելու հարցում: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Հիշեցնենք, որ Ալթայի Հանրապետությունում անցկացվող Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակում այսօր կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության Կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հանդիպումը։

«Լսե՛ք, մենք չենք խոսում Փաշինյանի՝ ԵՄ-ին միանալու անսասան ցանկության մասին։ Իհարկե, մենք քննարկում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության հարցեր։ Եվ այս տեսանկյունից մենք ուշադրություն ենք դարձնում Հայաստանի Հանրապետությունում կարգավորող և իրավական ոլորտում կայացված որոշումներին։

Կան կառավարության որոշ ակտեր, որոնք մեզ համար հարցեր են առաջացնում։ Մասնավորապես, խոսքը Եվրամիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և այլ երկրների չափանիշներին համապատասխան հավաստագրված սննդամթերքի ընդունման մասին է, որոնք չեն համապատասխանում Եվրասիական տնտեսական միության հավաստագրմանը։ Իհարկե, մենք խոսում ենք նման հարցերի վերաբերյալ մեր մտահոգությունների մասին։

Ընդհանուր առմամբ, Հայաստանը, և սա նույնպես քննարկվեց այսօր, վճռականորեն տրամադրված է շարունակել աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում», - ասել է Օվերչուկը՝ մեկնաբանելով Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարների շուրջ ստեղծված իրավիճակը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Օվերչուկ. Փաշինյանը Միշուստինին հաստատել է Հայաստանի մտադրությունը՝ շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում