Մանկական երկաթուղու մոտակայքում հրդեհ է բռնկվել
Հասարակություն
10:54 25/07/2025
Հայաստան

Մանկական երկաթուղու մոտակայքում հրդեհ է բռնկվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 24-ին, ժամը 23:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ մանկական երկաթուղու մոտակայքում, հրդեհ է բռնկվել։ 

ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումների ուժերն ու միջոցները՝ Երևան քաղաքի փրկարարական վարչության մի քանի մարտական հաշվարկներ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Ներգրավված ուժերի համակարգված գործողությունների արդյունքում հրդեհը կարճ ժամանակում մեկուսցվել և ամբողջությամբ մարվել է: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տարածքներ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մանկական երկաթուղու մոտակայքում հրդեհ է բռնկվել