ՃՏՊ Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում. կա տուժած
Հասարակություն
17:42 25/07/2025
Հայաստան

ՃՏՊ Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում. կա տուժած

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 25-ին, ժամը 14:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել եզրաքարին և կողաշրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՃՏՊ Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում. կա տուժած