Այս աշխատությունը շատ կարևոր է գիտահեն փաստերի հիման վրա իրականությունը ներկայացնելու և հակառակն ապացուցելու իմաստով․ Իշխան Սաղաթելյան
Քաղաքական
19:58 25/07/2025
Հայաստան

Այս աշխատությունը շատ կարևոր է գիտահեն փաստերի հիման վրա իրականությունը ներկայացնելու և հակառակն ապացուցելու իմաստով․ Իշխան Սաղաթելյան

«Այս աշխատությունը մեզ համար շատ կարևոր է քաղաքական իմաստով։ Այսօր, երբ Հայաստանի գործող ռեժիմը փորձում է խեղաթյուրել Ղարաբաղյան հակամարտության, Արցախյան շարժման ամբողջ էությունը և բովանդակությունը, ամբողջությամբ փորձում են խեղաթյուրել և կեղծել Արցախյան բանակցությունների բոլոր փուլերը, այս աշխատությունը շատ կարևոր է գիտահեն փաստերի հիման վրա իրականությունը ներկայացնելու և հակառակն ապացուցելու իմաստով»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի «Արցախյան բանակցություններ» գրքի շնորհանդեսի ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ աշխատությունների 2 հատորյակում շատ մանրամասնորեն ներկայացված է արցախյան շարժման ձևավորման, Արցախի Հանրապետության կայացման և դրանից հետո՝ բանակցությունների բոլոր փուլերի մասին։

«Սկսած Լիսաբոնի գագաթնաժողովից, Քի Վեսթից, Կազանյան փաստաթղթից, Լավրովի պլանից, Մադրիդյան սկզբունքներից, այսինքն՝ բոլոր բանակցային փուլերը։ Պաշտոնական փաստաթղթերի հիման վրա, նաև հղում անելով բազմաթիվ է 1000-ից ավելի   աղբյուրներ, որոնք ոչ միայն հայկական են, այլ նաև ռուսական, եվրոպական և ամերիկյան։ Այս իմաստով, այս օրերին,   շատ արժեքավոր աշխատություն էդրված մեր սեղանին։Սա կարևոր է նաև մեր հանրությանը ներկայացնելու իրականությունը, երբ  փորձում են ամբողջությամբ կեղծել, ցույց տալ, թե գոյություն է ունեցել միջազգային կոնսենսուս՝ Արցախը Ադրբեջանի կազմում թողելուն, երբ որ օրվա ռեժիմը փորձում է կեղծել իրականությունը և հանրությանը ներկայացնել, որ մշտապես նախորդ 30 տարիների ընթացքում բանակցվել է Արցախը Ադրբեջանի կազմում թողելու իմաստով»,- իր ելույթում ընդգծեց պատգամավորը։

 Սաղաթելյանը նաև շեշտեց,որ  գրքում շատ կարևոր անդրադարձ կա 2018-ից մինչև 20թ․-ների բանակցությունների շրջանի վերաբերյալ, երբ

Իշխանությունները հերքում են, թե բանակցություններ տեղի չեն ունենում։

«Այս աշխատությամբ ամբողջությամբ արտացոլված է հակառակը»,- հավելեց նա։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս աշխատությունը շատ կարևոր է գիտահեն փաստերի հիման վրա իրականությունը ներկայացնելու և հակառակն ապացուցելու իմաստով․ Իշխան Սաղաթելյան