Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միխայիլ Գուսմանն ազատվել է ՌԴ «ՏԱՍՍ» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ ավելացնելով, որ որոշումը կայացրել է ՌԴ վարչապետ Միշուստինը։
«ՏԱՍՍ»-ը միակ պետական լրատվական գործակալությունն է Ռուսաստանում։ 75-ամյա Գուսմանը գործակալությունում աշխատումէ արդեն 30 տարի։
Նշենք, որ Գուսմանը ծնունդով Բաքվից է։ Նա օրեր առաջ մասնակցել է Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում կայացած Գլոբալ մեդիա ֆորումին, ելույթ ունեցել ու գովեստի խոսքեր ասել Իլհամ Ալիևի մասին։