«Հրապարակ». Փաշինյանը պատվիրակներ է գործուղել տարածքային կառույցներ, որ ուղղորդեն, թե ում է պետք ընտրել վարչության անդամ
Օրվա մամուլ
08:12 25/07/2025
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանը պատվիրակներ է գործուղել տարածքային կառույցներ, որ ուղղորդեն, թե ում է պետք ընտրել վարչության անդամ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սեպտեմբերի 20-ին ՔՊ-ն համագումար է հրավիրել, որի ընթացքում, ինչպես գիտենք, ղեկավար մարմին` նոր վարչություն է ընտրվելու։ Վարչության անդամի 42 թեկնածու է առաջադրվել, գործող 15 հոգանոց կազմն ընդլայնվել է 5-ով, կանանց քվոտան է մեծացել։ Մոտավոր հայտնի է, թե ովքեր են ընդգրկվելու նոր վարչության կազմում, ավելի ճիշտ՝ ում է դուրս թողնելու այդ կազմից Նիկոլ Փաշինյանը, որը, ինչպես տեղեկացրել ենք, պատվիրակներ է գործուղել տարածքային կառույցներ, որ ուղղորդեն, թե ում է պետք ընտրել վարչության անդամ։

ՔՊ-ում գրեթե կասկած չունեն, որ իրենց այն կուսակիցները, որոնց անձնական կյանքը դարձել է հանրային քննարկման առարկա, տեղ չեն գտնելու վարչության կազմում, իհարկե, մեկ-երկու բացառությամբ:

Օրինակ, գրեթե վստահ են, որ չնայած պատգամավոր Հասմիկ Հակոբյանը կաշվից դուրս է գալիս հակաեկեղեցական հարցազրույցներ և ընդդիմությանը քլնգող հայտարարություններ անելով, սակայն նա չի լինելու վարչությունում։ Ի դեպ, նա և Հերիքնազ Տիգրանյանն այն ՔՊ-ականներն են, ովքեր սկզբից մինչև վերջ կարդացել են Հովիկ Աղազարյանի անձնական նամակագրությունը և խմբակցության ներսում վրդովմունք հայտնել, թե ինչպես կարելի է այսքան խուժան, այսքան անբարոյական լինել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Փաշինյանը պատվիրակներ է գործուղել տարածքային կառույցներ, որ ուղղորդեն, թե ում է պետք ընտրել վարչության անդամ