Տեղահանված արցախցի մարզիկները Բուլղարիայից վերադարձել են մրցանակներով
Սպորտ
18:19 25/07/2025
Հայաստան

Տեղահանված արցախցի մարզիկները Բուլղարիայից վերադարձել են մրցանակներով

Վերջերս արցախցիների 5 հոգանոց խումբը մասնակցել է Բուլղարիայում կայացած «Կամչա-2025» ամենամյա միջազգային սեմինարին ու աշխարհի գավաթի խաղարկությանը, և Հայաստան են վերադարձել մեծ ձեռքբերումներով ու մրցանակներով։

«Վերադարձ» Կիոկուշին կարատեի ակումբի հիմնադիր, Արցախի Հնարապետության վաստակավոր մարզիչ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ բացի աշխարհի գավաթի խաղարկությունից, եղել են բազմաթիվ դասընթացներ, որոնք ուղղված են եղել մարզիչների, մարզիկների ու մրցավարների որակավորման բարձրացմանը։

«Ինքս այնտեղ որակավորվել եմ՝ որպես միջազգային կարգի մրցավար։ Մեր արցախցի մարզիկներից Մարիաննա Սարգսյանը 14-15 տարիքային խմբում աշխարհի գավաթի խաղարկությանը զբաղեցրել է 3-րդ տեղը՝ ստանալով բրոնզե մեդալ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տեղահանված արցախցի մարզիկները Բուլղարիայից վերադարձել են մրցանակներով