Արշակունյաց պողոտայում կռունկը խափանվել է, քաղաքացիները մնացել են մեջը
Հասարակություն
10:46 26/07/2025
Հայաստան

Արշակունյաց պողոտայում կռունկը խափանվել է, քաղաքացիները մնացել են մեջը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 25-ին, ժամը 20:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շինհրապարակում վերամբարձ կռունկը խափանվել է. քաղաքացիները մնացել են բարձրության վրա։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և ավտոսանդուղք:

Փրկարարները երեք քաղաքացու անվնաս իջեցրել են խափանված կռունկից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արշակունյաց պողոտայում կռունկը խափանվել է, քաղաքացիները մնացել են մեջը