Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հասարակություն
12:02 26/07/2025
Հայաստան
Լինինգրադյան փողոցը անվանակոչել Քըրք Քրքորյանի անունով. Առաջարկ Արամ Սարգսյանի կուսակցից
Երևանում Աջափնյակ համայնքում գտնվող Լենինգրադյան փողոցը Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունն առաջարկում է կոչել Քըրք Քրքրորյանի անունով։
Խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևանի Լենինգրադյան փողոցի անվանափոխման հարցը տարիներ շարունակ քննարկվում է։ Այսօր «Հանրապետություն» խմբակցությունը նախաձեռնել է այն անվանափոխել մեծ հայի, մեծ բարերարի, ՀՀ Ազգային հերոս Քըրք Քրքորյանի անունով։
Քըրք Քըրքորյանը իր ամբողջ կյանքի ընթացքում անչափ շռայլ ու հետևողական բարեգործական գործունեություն է ծավալել՝ օգնելով իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին։
Քանի որ այս փողոցը տարիներ շարունակ եղել է քննարկումների կենտրոնում և իր դիրքով ու նշանակությամբ բացառիկ տեղ ունի Երևանում, մենք որոշել ենք՝ բացի «Ակտիվ քաղաքացի» հարթակում անցկացվող հանրային քննարկումից, հանդիպել նաև փողոցի բնակիչներին։ Անհրաժեշտության դեպքում հանդես կգանք ասուլիսով՝ ներկայացնելով նախաձեռնության մանրամասները և պատասխանելով բոլոր հարցերին։
Ժամանակն է, որ Երևանը հպարտությամբ կրի նաև Քըրք Քըրքորյանի անունը»։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder