Հայաստանում ոչ մի լավ գործ չի ներվում. Հրապարակախոս
Հասարակություն
17:20 26/07/2025
Հայաստան

Հայաստանում ոչ մի լավ գործ չի ներվում. Հրապարակախոս

«Հայաստանում ոչ մի լավ գործ չի ներվում։ Զարմանքից քար կտրեցի, երբ իմացա ինձնից ծածուկ, քեզնից ծածուկ, իր իսկ անձը չկարևորելով` բարեպաշտությունից ծածուկ Հայաստանում որքան բարեգործություն է կատարել Սամվել Կարապետյանը»,-գրում է հրապարակախոս, գրող Լևոն Ջավախյանը։

Նա շարունակում է. «... Չներվեց։ Հայոց դրոշը և հայի անունը աշխարհում ինչ ճանաչման բերեց Հենրիկ Մխիթարյանը... Չներվեց։ Համաշխարհային շախմատի պատմության մեջ հայի անունը` թե անձնակամ և թե թիմային ինչ նվաճումների հասցրեց Լևոն Արոնյանը... Ով հաղթել է, և այսօր էլ հաղթում է։ Չներվեց։ Նրանք կամ բանտում են, կամ հայրենիքից դուրս` վտարանդի...

Տեր Աստված, ուժ տուր մեզ ապրելու մեր երկրում, հույս տուր և հավատ չլքելու Ավետյաց երկիրը մեր, որ կոչվում է Հայաստան»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում ոչ մի լավ գործ չի ներվում. Հրապարակախոս