Ավտոբուսներ են բախվել, կան վիրավոր ուղևորներ
Հասարակություն
23:17 26/07/2025
Հայաստան

Ավտոբուսներ են բախվել, կան վիրավոր ուղևորներ

Դեռեւս չպարզված հանգամանքներում 21:30-ի սահմաններում Բարեկամության մետրոյի մոտակայքում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցները։

Երևանի ավտոբուս ՓԲԸ-ից հայտնում են, որ վթարի հետեւանքով ըստ նախնական տվյալների կան թեթև մարմնական վնասվածքներ ստացած ուղևորներ, որոնք տեղափոխվել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ։

«Ըստ անհրաժեշտության` կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր քաղաքացիներին»,-նշում են ընկերությունից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ավտոբուսներ են բախվել, կան վիրավոր ուղևորներ