Ազատի ջրամբարում որոնվում է ջրահեղձ եղած 16-ամյա տղայի մարմինը
Հասարակություն
16:42 27/07/2025
Հայաստան

Ազատի ջրամբարում որոնվում է ջրահեղձ եղած 16-ամյա տղայի մարմինը

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում երեխա է ջրահեղձ եղել։

ՀՆՓԱԻԿ ջրասուզակը պատրաստվում է մտնել ջրամբար և կատարել որոնողական աշխատանքներ այն հատվածում, որտեղ, ըստ քաղաքացիների, երեխան կորել է։

Ոստիկաններն ու պարեկները պարզում են ջրահեղձ եղած երեխայի ինքնությունը, ով, դեպքի վայրում հավաքվածների տեղեկություններով, 16 տարեկան տղա էր։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ազատի ջրամբարում որոնվում է ջրահեղձ եղած 16-ամյա տղայի մարմինը