Թող Տիրոջ արդար ձեռքը ծանրանա նրանց վրա, ովքեր մարտնչում են Եկեղեցու դեմ, հարվածում հայոց պետության հիմքերին ու փորձում ոչնչացնել հայոց ինքնությունը. Արշակ Սրբազան
Հասարակություն
17:25 27/07/2025
Հայաստան

Թող Տիրոջ արդար ձեռքը ծանրանա նրանց վրա, ովքեր մարտնչում են Եկեղեցու դեմ, հարվածում հայոց պետության հիմքերին ու փորձում ոչնչացնել հայոց ինքնությունը. Արշակ Սրբազան

«Ամպամած ու մռայլ է այսօր հայի կյանքը՝ լի մտահոգություններով ու մարտահրավերներով, ծանր մարտահրավերներով, որոնք մթագնում են ապագայի լույսը․ մթնոլորտը շիկացած է և թունավորված՝ թշնամանքով ու ատելությամբ»,- Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի օրը Սուրբ և Անմահ Պատարագի ժամանակ ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Արշակ Սրբազանը շարունակեց. «Աղոթքը նվազել է մեր կյանքում, մենք խոսքից առավել պետք ունենք լռության։ Խոսելուց ու գործելուց առաջ պետք է աղոթել։

Թող Տիրոջ արդար ձեռքը ծանրանա բոլոր նրանց վրա, ովքեր մարտնչում են Աստծո, մարտնչում են Սուրբ Եկեղեցու դեմ, թող ծանրանա նրանց վրա, ովքեր հարվածում են հայոց պետության հիմքերին ու փորձում ոչնչացնել հայոց ինքնությունը։

Թող նրանց դաժան վախճանը դառնա նախազգուշացում սերունդներին, որպեսզի ոչ ոք այլևս չհանդգնի խավարի գործերով կործանել այն, ինչ Աստված ինքն է օրհնել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թող Տիրոջ արդար ձեռքը ծանրանա նրանց վրա, ովքեր մարտնչում են Եկեղեցու դեմ, հարվածում հայոց պետության հիմքերին ու փորձում ոչնչացնել հայոց ինքնությունը. Արշակ Սրբազան