Սեպտեմբերից դպրոցներում՝ «Հայաստանի պատմություն». ԿԳՄՍ նախարար
Կրթություն, գիտություն
17:38 27/07/2025
Հայաստան

Սեպտեմբերից դպրոցներում՝ «Հայաստանի պատմություն». ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը  ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել «Հայաստանի պատմություն» առարկայի 9-րդ դասարանի դասագրքից  ու գրել.

«Սեպտեմբերից՝ դպրոցներում»։

Հիշեցնենք, որ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել է «Հայաստանի պատմություն» անվամբ։ 

Որպես հիմնավորում նշվում էր, որ իրավական ակտում փոփոխություն կատարելը պայմանավորված է Հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ և 35-րդ կետերի սահմանումներում առկա բովանդակային անհամապատասխանությունը վերանայելու անհրաժեշտությունից: ԿԳՄՍ նախարարության այս առաջարկությունը մասնագետների, պատմաբանների մոտ ոչ միանաշանակ էր ընդունվել։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սեպտեմբերից դպրոցներում՝ «Հայաստանի պատմություն». ԿԳՄՍ նախարար