Հրաձգության ԵԱ. Գոռ Խաչատրյանը՝ չեմպիոն, Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ արծաթե մեդալակիրներ
Սպորտ
18:19 27/07/2025
Հայաստան

Հրաձգության ԵԱ. Գոռ Խաչատրյանը՝ չեմպիոն, Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ արծաթե մեդալակիրներ

Ֆրանսիայի Շատորու քաղաքում հուլիսի 23-ից օգոստոսի 7-ն անցկացվում է վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հրաձգության հավաքականը մրցմանը կմասնակցի ընդլայնված կազմով։

Այսօր Վազող թիրախ խառը վազք մրցաձևում տղամարդկանց պայքարը ավարտվել է մեր թիմի հաջողությամբ։ Գոռ Խաչատրյանը 385 միավորով դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայկ Մինասյանը՝ 383 միավորով գրավել է երկրորդ հորիզոնականը։

Տղաները՝ Հովհաննես Մարգարյանի հետ միասին, թիմային հաշվարկում ևս անզիջում են հանդես եկել՝ նվաճելով թիմային ոսկե մեդալը։

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից հայտնում են, որ վազող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդների անհատական պայքարում Աիդա Ազատյանը 369 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրաձգության ԵԱ. Գոռ Խաչատրյանը՝ չեմպիոն, Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ արծաթե մեդալակիրներ