Ինչու են Գյումրու շատրվանները «պարել» «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ
Հասարակություն
10:35 28/07/2025
Հայաստան

Ինչու են Գյումրու շատրվանները «պարել» «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ

Գյումրու համայնքապետարանն արձագանքել է համացանցում տարածված տեսանյութին՝ կապված քաղաքի շատրվանների «Доля воровская» երգի հետ.

«Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ, Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։

Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել շտկել առաջացած խնդիրը, իսկ շահագործումը ապահովող պատասխանատուի նկատմամբ` համապատասխան բացատրագիր ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում կկիրառվի կարգապահական տույժի միջոց։

Հայցում ենք ներողություն գյումրեցիներից՝ առաջացած անհարմարության համար։

Տեխնիկական անսարքությունը վերացվել է, և քաղաքապետարանը վստահեցնում է՝ վերահսկողությունը խստացվելու է, որպեսզի նման միջադեպեր այլևս չկրկնվեն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչու են Գյումրու շատրվանները «պարել» «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ