Քաղբանտարկյալ Աղվան Արշակյանի առողջական վիճակը վատացել է
Իրավունք
18:59 29/07/2025
Հայաստան

Քաղբանտարկյալ Աղվան Արշակյանի առողջական վիճակը վատացել է

Քաղբանտարկյալ, «Սրբազան պայքար» շարժման համակիր Աղվան Արշակյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը։

«Վերջույթներում առաջացել են ֆունկցիոնալ խանգարումներ. նա չի կարողանում շարժել ո՛չ ձեռքը, ո՛չ ոտքը։ Բողոքում է գլխապտույտներից և այժմ ի վիճակի չէ ինքնուրույն կատարել կենցաղային տարրական գործողություններ՝ հագնվել, լողանալ և այլն»,- նշել է պաշտպանը։

Ըստ Վարազդատ Հարությունյանի՝ առողջական այս խնդիրները պայմանավորված են քաղցկեղի հետևանքներով։ Աղվան Արշակյանը նախկինում հաղթահարել է այդ հիվանդությունը, սակայն կալանքի պայմաններում նա զրկված է պատշաճ բժշկական զննության և անհրաժեշտ խնամքի հնարավորությունից։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղբանտարկյալ Աղվան Արշակյանի առողջական վիճակը վատացել է