Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Օ՜, ծով, ծով». Ռուսական թանգարանում ցուցադրվում են Այվազովսկու և այլ նկարիչների կտավներ
Սանկտ Պետերբուրգի ջրերում լողալ խորհուրդ չի տրվում, բայց մետաֆորիկորեն կարելի է լողալ ծովում՝ Ռուսական թանգարանում։ fontanka.ru-ն գրում է, որ Բենուայի մասնաշենքում բացվում է «Օ՜, ծով, ծով։ Ջրի տարերքը 18-20-րդ դարերի ռուս նկարիչների աշխատանքներում» ցուցահանդեսը։
Թանգարանի հավաքածուն այցելուներին ծանոթ է, սակայն կան գործեր, որոնք նույնիսկ ցուցադրության կուրատորն է առաջին անգամ տեսել նախագիծը պատրաստելիս: Ցուցահանդեսի բացումը համընկել էր Նավատորմի օրվա հետ, բայց իրականում այն ավելի շատ պատմություն է տարերքի և արևայրուք ստացած կապուտաչյա նավաստիների մասին: Եվ, իհարկե, առիթ է ցուցադրելու լայն հանրության կողմից ամենապահանջված նկարչի՝ հայազգի ծովանկարիչ Իվան Այվազովսկու (1817 - 1900) կտավները:
Այսօր լրանում է Հովհաննես Այվազովկսու ծննդյան 208-ամյակը։
«Ծովը իմ կյանքն է», - ասել է Այվազովսկին։ Նկարիչը մինչև կյանքի վերջ հավատարիմ է մնացել կերպարվեստի այս ժանրին՝ ընդլայնելով դրա սահմանները, հարստացնելով այն նոր թեմաներով և սյուժեներով։

ովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։
Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։
Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։
Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։