Գավառում տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցրել
Իրավունք
18:00 29/07/2025
Հայաստան

Գավառում տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցրել

Հուլիսի 24-ին Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները ծառայություն իրականացնելիս նկատել են, որ Ազատության փողոցի վրա գտնվող այգիներից մեկում աճեցվում են կանեփի բույսեր։ ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված այգին պատկանում է Ազատության փողոցի բնակիչ 65-ամյա տղամարդու և հենց նա է ցանել և մշակում կանեփի բույսերը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 141 բույս, ինչպես նաև մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Նախաքննությունը շարունակվում է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գավառում տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցրել