Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թրամփը պնդում է, որ կանգնեցրել է աշխարհում հինգ զինված հակամարտություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հպարտացել է այն բանով, որ աշխարհում կանգնեցրել է հինգ զինված հակամարտություն։ Այս հայտարարությունն արել է Շոտլանդիայի Աբերդին քաղաքում գտնվող իր «Trump International Golf Links»-ում՝ նոր գոլֆի դաշտի բացման արարողության ժամանակ։
«Մենք, ինչպես գիտեք, երեկ կանգնեցրինք Թաիլանդի և Կամբոջայի միջև պատերազմը։ Բայց ընդհանուր առմամբ, մենք կանգնեցրել ենք մոտ հինգ պատերազմ։ Սա շատ ավելի կարևոր է, քան գոլֆ խաղալը, որքան էլ որ ես դա սիրում եմ», - ասել է Թրամփը՝ Sky News հեռուստաալիքով հեռարձակված արարողության ժամանակ։
Խորհրդանշական ժապավենը կտրելուց հետո ամերիկացի առաջնորդը շնորհակալություն հայտնեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերին երկուշաբթի օրը Շոտլանդիայի գոլֆի ակումբում իրեն հանդիպելու համար։