Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Շուրջ 2 ամիս է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննարկում է Փաշինյանի արտահայտությունների հարցը, սակայն դեռ որոշում չկա
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կարճ ժամանակ է մնացել Նիկոլ Փաշինյանի՝ «դոմփել», «Ձեզ տանելու եմ լցնեմ ԱԱԾ պադվալները» արտահայտությունների պատասխանատվության մասով որոշում կայացնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «ԱԱԾ պադվալ լցնելու ....» ձեւակերպումների վերաբերյալ որոշման ժամկետը լրանում է օգոստոսի 13-ին, իսկ «Դոմփել» արտահայտության վերաբերյալ որոշման ժամկետը՝ օգոստոսի 31-ին։ Այսինքն՝ շուրջ 2 ամիս հանձնաժողովը դեռ քննարկում է այս հարցը, սակայն դեռ որոշում չկա։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-ին արված արտահայտության առիթով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրել է պարզաբանում: Խոսքը հետեւյալ գրառման մասին է. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»: «Ժողովորդ» օրաթերթը տեղեկացրել էր նաեւ, որ ԱԺ-ում հնչեցրած ձեւակերպումների վերաբերյալ էլ է վարչապետ Փաշինյանը պատասխան պարզաբանում ուղարկել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է եղել «Վե՛ր ընկի տեղդ, ներվերս չուտե՛ս» արտահայտությունը, «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող «համբալ» անհարգալից կոչականը:
Համաձայն օրենսդրության՝ առավելագույնը երեք ամսում ԿԿ հանձնաժողովը պետք է վարչապետի կողմից վարքականոնի խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն տա, բայց մինչ այդ նրանք պետք է դիմեն միջադեպի մասնակիցներին՝ գրավոր պարզաբանումներ ստանալու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։