Լիլիթ Կասինյանը ճանաչվել է լավագույնը կանանց պայքարում
Սպորտ
08:43 29/07/2025
Հայաստան

Լիլիթ Կասինյանը ճանաչվել է լավագույնը կանանց պայքարում

Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը կիսել է 1-3-րդ հորիզոնականները Հունաստանում անցկացված «18th Paleochora Open Chess Tournament» շախմատի միջազգային մրցաշարում:

Լևոնը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել 3-րդ հորիզոնականը:

Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Վահե Դանիելյանը՝ 7 միավորով:

Մրցաշարի «Բ» խմբում Լիլիթ Կասինյանը 7.5 միավորով կիսել է 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Լիլիթը զբաղերել է 3-րդ հորիզոնականը և ճանաչվել լավագույնը կանանց պայքարում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder