ՄԻՊ-ը ՍԴ դիմում է ներկայացրել
Իրավունք
16:05 29/07/2025
Հայաստան

ՄԻՊ-ը ՍԴ դիմում է ներկայացրել

Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան ներկայացրել է դիմում, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելուն, այնքանով, որքանով վիճարկվող դրույթներով սահմանվում է բացարձակ արգելք՝ երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն, երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն ունեցող անձանց՝ դատավորի պաշտոնում նշանակվելու համար։ ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ նշված դիմումի քննության շրջանակներում Սահմանադրական դատարան կարծիք է ներկայացրել ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններից մեկը:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը առանցքային է համարում գործընկեր հասարակական կազմակերպությունների գործունեությունն ու նրանց հետ համագործակցությունը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՄԻՊ-ը ՍԴ դիմում է ներկայացրել