Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսկ հեղուկ գազը ի՞նչ եղավ, գինը բարձրացավ 200 դրամ. Գևորգ Պապոյանի արձագանքը
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնում է, որ միայն նախորդող օրվա ընթացքում Վերին Լարսը անցել և ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 24 բեռնատար։
Այս գրառմանը մեկնաբանություններ բաժնում օգտատերերից մեկը հարց է տվել նախարարին՝ «իսկ հեղուկ գազը ի՞նչ եղավ։ Ասում էիք արդեն մտնում են ՀՀ բայց գազի գինը ավելի բարձրացավ 200 դրամ»։
Պապոյանն արձագանքել է. «Այդ հարցը մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տիրույթում է։ Այդ հարցով ձեր դիմումը վերահասցեագրված է պատկան մարմնին»։
Օգտատերը պատասխանել է Պապոյանին. «Հարցը էնա , որ մինչև պատկան մարմինները շարժվում են, մոնոպոլներն արդեն հասցնում են մի քանի միլիարդ գերշահույթ ստանալ։
ՀՀ-ում էլ մրցակցություն չկա։
Կա երեք մոնոպոլ , որոնք իրար բերան .... Են , Մաքս , Ֆլեշ , Սի Փի Էս, նրանք են որոշում գինը ու պահում։ Մնացածը վտակներ են։
Արդեն մոտ 15 օրա որ գրել եք թե գազը մտելա ՀՀ , բայց գնալով ավելի թանկացավ։ Ստեղից պարզա դառնում որ էտ հանձնաժողովը տեղից չի շարժվում, չի էլ կարա շարժվի , քանի որ տվյալ մոնոպոլների վրա չի կարա ազդի»։
Մեկ այլ օգտատեր էլ, ի պատասխան Պապոյանի գրառմանը, նշել է. «Էնպես եք ներկայացնում, ասես ինչ որ մեծ մեծ հարցեր եք լուծել, այդ նույն մեքենաներն առաջ հանգիստ ու անխոչընդոտ անցնում էին,մի հատ ձեզ հարց տվեք ինչի սենց եղավ,թե չէ ասես մեծ ձեռքբերում ենք ունեցել»։
Հիշեցնենք, որ նախօրեին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ահազանգել էր՝ վերջին շրջանում ՀՀ տարածքի գազալցակայաններում սրընթաց աճում է հեղուկ գազի արժեքը՝ հասնելով 180-200 դրամի։
