Հուլիսի 29-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել
Տնտեսություն
09:42 29/07/2025
Հայաստան

Հուլիսի 29-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել

ՀՀ բանկերում այսօր՝ հուլիսի 29-ին ժամը 9:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 381.17  դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.0550 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 386.61 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 382 դրամ է, վաճառքը՝ 385։

Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 438.5 դրամ, իսկ վաճառքի դեպքում
միջին գինը 452.14։

Փոխանակման կետերում եվրոյի առքը 442 դրամ է, վաճառքը՝ 450։

Ռուբլու առքն էլ կազմում է 4.59 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.90 է։

Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.60 և վաճառվում 4.78 դրամով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հուլիսի 29-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել