Ավստրալիայում 16 տարեկանից փոքր երեխաներին կարգելվի մուտք գործել YouTube
Աշխարհում
17:35 30/07/2025
Աշխարհ

Ավստրալիայում 16 տարեկանից փոքր երեխաներին կարգելվի մուտք գործել YouTube

Ավստրալիայում 16 տարեկանից փոքր երեխաներին կարգելվի YouTube հաշիվներ ունենալ։ Այս մասին գրում է Եվրանյուզը։

Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ երկրի ինտերնետային կարգավորող մարմինը անցյալ ամիս խնդրել էր կառավարությանը ներառել YouTube-ը 16 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցերի արգելքի մեջ:

«Մենք գիտենք, որ սոցիալական ցանցերը վնասակար են հասարակության համար։ Մեր կառավարությունն ու խորհրդարանը հանձնառու են միջոցներ ձեռնարկել երիտասարդ ավստրալացիներին պաշտպանելու համար», - մամուլի ասուլիսում ասել է  Ավստրալիայի ձախակենտրոն վարչապետ Էնթոնի Ալբանեզը։

16 տարեկանից փոքրերի համար արգելքը վերաբերում է նաև սոցիալական ցանցերին, այդ թվում՝ Snapchat-ին, TikTok-ին, Facebook-ին, Instagram-ին և X-ին: Անցյալ ամիս հրապարակված գրեթե 4000 ավստրալիացիների շրջանում անցկացված հարցման արդյունքում, 10 հարցվածներից գրեթե 9-ը նշել են, որ ցանկանում են սոցիալական ցանցերում որոշակի «տարիքային սահմանափակում»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ավստրալիայում 16 տարեկանից փոքր երեխաներին կարգելվի մուտք գործել YouTube