ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կսահմանի Հնդկաստանից ներմուծվող ապրանքների վրա. Թրամփ
Քաղաքական
17:29 30/07/2025
Աշխարհ

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կսահմանի Հնդկաստանից ներմուծվող ապրանքների վրա. Թրամփ

ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից Հնդկաստանի նկատմամբ 25% մաքսատուրքեր կսահմանի։ Truth Social-ում իր գրառման մեջ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա նշել է, որ չնայած երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին, ԱՄՆ-ն «համեմատաբար քիչ» առևտուր է անում Հնդկաստանի հետ՝ «չափազանց բարձր մաքսատուրքերի, որոնք աշխարհում ամենաբարձրերից են», ինչպես նաև «կոշտ և տհաճ ոչ դրամական խոչընդոտների» պատճառով։

Թրամփը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հնդկաստանը «միշտ իր ռազմական տեխնիկայի մեծ մասը գնել է Ռուսաստանից», նաև «Չինաստանի հետ միասին, ռուսական էներգետիկ ռեսուրսների ամենամեծ գնորդն է»։

«Դրա հետ կապված՝ Հնդկաստանը օգոստոսի 1-ից կվճարի 25% մաքսատուրք՝ գումարած վերը նշվածի համար տուգանքը», -գրել է ԱՄՆ նախագահը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կսահմանի Հնդկաստանից ներմուծվող ապրանքների վրա. Թրամփ