«Ժողովուրդ». Ռոմանոս Պետրոսյանը ազատվում է ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի բոլոր կադրերից
Օրվա մամուլ
08:04 30/07/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ռոմանոս Պետրոսյանը ազատվում է ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի բոլոր կադրերից

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀԷՑ-ի կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը ազատվում է ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի բոլոր կադրերից ու հիմնականում աշխատանքից հեռացնում է գլխամասերի ղեկավարներին:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ լավագույն մասնագետներին, տարիների աշխատանքային փորձ ունեցող վերադաս աշխատակիցներին Պետրոսյանն ու իր թիմը հրավիրոմ են, ներկայացնում իրենց տեսլականը, քաղաքական ուղղվածությունը, և ով հակառակվում է՝ միանգամից ազատում են աշխատանքից: Տպավորություն է, որ առաջիկայում այս աշխատելաոճը շարունակվելու է. Պետրոսյանի առջև Փաշինյանը խնդիր է դրել ազատել բոլոր այն մասնագետներին, որոնք իրենց քաղաքական կամակորությունները անգամ չեն կիսում:

Ռոմանոս Պետրոսյանը, ըստ մեր աղբյուրների, հենց դրա համար էլ «գործուղվել» է ՀԷՑ, որպեսզի կադրային ջարդ իրականացնի: Եվ առանց օրենքի տառ պահելու՝ նա անում է ինչ կամենա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Ռոմանոս Պետրոսյանը ազատվում է ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի բոլոր կադրերից