Կամչատկայում ուժեղ երկրաշարժից հետո ցունամիի բարձրությունը կարող է հասնել 15 մետրի
Հասարակություն
13:15 30/07/2025
Աշխարհ

Կամչատկայում ուժեղ երկրաշարժից հետո ցունամիի բարձրությունը կարող է հասնել 15 մետրի

Կամչատկայի երկրամասում տեղի է ունեցել երկրաշարժ, որը դարձել է դիտարկվող ողջ ժամանակահատվածում ամենաուժեղը, ցունամի է առաջացրել տարածաշրջանում, ինչպես նաև Սախալինի մարզում։

«Մեր դիտարկումների համաձայն՝ Կամչատկայի ափամերձ որոշ հատվածներում ցունամիի բարձրությունը կհասնի 10-15 մետրի»,-«ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պ.Պ. Շիրշովի անվան օվկիանոսագիտության ինստիտուտի ցունամիի լաբորատորիայի ղեկավար Իգոր Մեդվեդևը։

Թվային մոդելավորման միջոցով իրականացվել է Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքում ցունամիի ալիքների տարածման բնույթի և դրանց բարձրությունների արագ գնահատում։

«Ցունամիի ամենամեծ ալիքները դիտվում են կիզակետային գոտու մոտ, այսինքն՝ Կամչատկայի հարավ-արևելքի ափին և Հյուսիսային Կուրիլյան կղզիներում։ Ականատեսներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Կամչատկայի մի շարք վայրերում և Սևերո-Կուրիլսկ գյուղի մոտակայքում ցունամիի ալիքների բարձրությունը գերազանցել է վեց մետրը», -բացատրել է գիտնականը։

Նա նշեց, որ Պետրոպավլովսկ-Կամչատկիի և Յուժնո-Սախալինսկի ցունամիի կենտրոնները անհապաղ տագնապ են հայտարարել և խորհուրդ են տվել տարհանել բնակչությանը ռիսկի ենթակա տարածքներից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կամչատկայում ուժեղ երկրաշարժից հետո ցունամիի բարձրությունը կարող է հասնել 15 մետրի