Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հնդկաստանի բնակչի մոտ հայտնաբերվել է արյան նոր խումբ, որը չի հայտնաբերվել աշխարհի որևէ այլ վայրում։ Այն ստացել է «CRIB» գիտական անվանումը։ Այս մասին հաղորդում է MIR 24-ը։
Հարավային Հնդկաստանից 38-ամյա մի կին 2025 թվականի փետրվարին ընդունվել է հիվանդանոց՝ սրտի վիրահատության համար։ Վիրաբույժները խնդրել են արյուն պատրաստել փոխներարկման համար, սակայն առկա նմուշներից ոչ մեկը չի համապատասխան կնոջ արյան խմբին։
Կնոջ արյունն ուղարկվել է իմունահեմատոլոգիական լաբորատորիա: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն անհամատեղելի է բոլոր այն նմուշների հետ, որոնք գիտնականները փորձարկել են առաջադեմ մեթոդներով: Բժիշկները արյուն են վերցրել կնոջ 20 հարազատներից, այդ թվում՝ երեխաներից, և նույնպես համապատասխանություն չեն հայտնաբերել:
The Hindu-ն գրում է, որ վիրահատությունը հաջող է անցել, և հիվանդը փոխներարկման կարիք չի ունեցել: Մասնագետները շարունակել են ուսումնասիրել նրա արյունը և եկել են այն եզրակացության, որ նա կրում է անտիգեն, որը նախկինում ոչ մի տեղ չէր նկարագրվել: Այն պատկանում է Cromer արյան խմբերի համակարգին, որի անտիգենները տեղայնացված են 1-ին քրոմոսոմի վրա: Կինը դարձել է աշխարհում առաջին մարդը, որն ունեցել է այս անտիգենը։