Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տղամարդը ծեծկռտուք է կազմակերպել ինքնաթիռում և փախել վթարային սահանքով
Չորեքշաբթի առավոտյան Լոնդոնից Վիեննա ժամանած «Austrian Airlines» ավիաընկերության չվերթի ուղևորը սկանդալ է սարքել ինքնաթիռում և վայրէջքից հետո լքել է ինքնաթիռը վթարային սահանքով։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է ավստրիական ORF հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը և ավիաընկերության ներկայացուցիչներին։
«Չորեքշաբթի առավոտյան Վիեննայի Շվեխատ օդանավակայանի թռիչքուղում ձերբակալվել է 56-ամյա տղամարդ... Դրանից առաջ նա սկանդալ է առաջացրել Լոնդոնից Վիեննա թռչող «Austrian Airlines» ավիաընկերության չվերթի ինքնաթիռում և, նախնական տեղեկությունների համաձայն, թեթև վնասվածք է պատճառել ուղեկցորդուհիներից մեկին»,-հաղորդում է հեռուստաալիքի պորտալը։
Նշվում է, որ ավստրիացին սկսել է ագրեսիվ գործել, երբ ինքնաթիռը ուղևորվում էր Վիեննա-Շվեխատ օդանավակայանի տերմինալ։ Նա սպառնացել է անձնակազմի անդամներին, ապա բացել է ինքնաթիռի դուռը՝ ակտիվացնելով արտակարգ սահանքը՝ այն օգտագործելով թռիչքուղու վրա իջնելու համար։
«Տղամարդուն անմիջապես ձերբակալել է ոստիկանությունը՝ հենց թռիչքուղու վրա։ Հանցագործը տեղափոխվել է հիվանդանոց՝ ակնհայտ հոգեկան խանգարումների պատճառով»,-հայտնել է ոստիկանության խոսնակ Յոհան Բաումշլագերը։