Երևանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ բռնկված հրդեհը շիջվել է
Հասարակություն
22:56 30/07/2025
Հայաստան

Երևանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ բռնկված հրդեհը շիջվել է

Հուլիսի 29-ին, ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։

«Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։

Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան և միայն հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ է, որ կրակը չհասավ բնակելի տներ ու շինություններ»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ բռնկված հրդեհը շիջվել է