Նույն ստերը՝ նոր ընտրությունների համար, միայն թե մարդիկ իրենց ընտրեն. Արթուր Չախոյանը՝ ՔՊ-ի մասին
Քաղաքական
14:30 31/07/2025
Հայաստան

Նույն ստերը՝ նոր ընտրությունների համար, միայն թե մարդիկ իրենց ընտրեն. Արթուր Չախոյանը՝ ՔՊ-ի մասին

Հանրային գործիչ Արթուր Չախոսյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցի իր էջում և գրել.

«Նույն ստերը՝ նոր ընտրությունների համար, միայն թե մարդիկ իրենց ընտրեն։

Ամենաստոր խոստումներից մեկը Աջափնյակի մետրոպոլիտենի կայարանի կառուցումն է։

ՔՊ-ն տարիներ շարունակ՝ ամեն ընտրությունից առաջ, հայտարարում է, թե շուտով կսկսեն Աջափնյակի մետրոյի կայարանի շինարարությունը, մինչդեռ ըստ իրենց իսկ տված ժամկետների՝ այն վաղուց պետք է արդեն կառուցված լիներ։

ՔՊ-ի համար ստելն դարձել է անբաժանելի և միակ գործիքը, որով շարունակում են մոլորեցնել ժողովրդին՝ միայն թե գամված մնան թալանի աթոռին։

Ցավալին այն է, որ դեռևս կան մարդիկ, ովքեր հավատում են այդ մաշված ու կեղծ խոստումներին»,- գրել է նա։

Տեսանյութում Չախոյանը հրապարակել է հաղորդման մի հատված, որից երևում է, թե ինչպես քաղաքապետարանի Շինարարության վարչության պետը 2023թ քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ժամանակ խոստանում, որ մինչև տարեվերք կկառուցվի երկրորդ այլընտրանքային ճանապարհը Նոր Նորքի Գյուջյան և Շապրոն փողոցի հատվածից մինչև Մյասնիկյանի պողոտա, ոտեղ նախատեսվում է նևև ուղեանցում ունենալ։

Չախոյանը ներկայացրեց նաև Երևանի քաղաքապետարանի 2025 թվականի գործակարգավարական խորհրդակցություններից մի հատված, որտեղ ասվում է, որ այդ փողոցի նախագծման մրցույթի հայտարարությունը տրված է և այն նագծվում է։

«Սա սուտ է, քանի որ ճանապարհի նախագիծը պատրաստ է եղել դեռ 2023 թվականին։ Ավելին՝ այդ նախագծով ճանապարհի կառուցումը դրվել է մրցույթի, որը շահել են 1 նլրդ 44 մլն դրամով, բայց չի կառուցվել»,-հայտնեց հանրային գործիչը։

Արթուր Չախոյանը բերեց մեկ այլ օրինակ, որ 2023 թվականին խոստացել էին կառուցել Դավթաշենի երկու թաղամասերն իրար կապող ճանապարհ, բայց մինչ օրս կառուցված չէ, նույնը նաև Աջափնյակի մետրոյի դեպքում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նույն ստերը՝ նոր ընտրությունների համար, միայն թե մարդիկ իրենց ընտրեն. Արթուր Չախոյանը՝ ՔՊ-ի մասին