Թրամփը կարող է թույլ չտալ բրազիլացիներին մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք 2026-ի աշխարհի առաջնությանը
Քաղաքական
09:30 31/07/2025
Աշխարհ

Թրամփը կարող է թույլ չտալ բրազիլացիներին մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք 2026-ի աշխարհի առաջնությանը

ԱՄՆ-ի և Բրազիլիայի միջև առկա դիվանագիտական լարվածությունը կարող է բացասաբար անդրադառնալ ֆուտբոլի երկրպագուների վրա: CNN-ի բրազիլական մասնաճյուղի հաղորդմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է բրազիլացիների համար վիզաների արգելքը, այդ թվում՝ Աշխարհի առաջնության ժամանակ: Ակնհայտ է, որ սահմանափակումները չեն ազդի ֆուտբոլիստների վրա. Բրազիլիայի հավաքականը, ի դեպ, արդեն ապահովել է Աշխարհի առաջնության ուղեգիր

Սակայն բրազիլացի երկրպագուները hնարավոր է  չկարողանան մուտք գործել ԱՄՆ:

«Հետաքրքիր, թե ինչպես կարձագանքի դրան ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն, ով լավ հարաբերությունների մեջ է Դոնալդ Թրամփի հետ»,- գրում է euro-football.ru կայքը։ 

2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի միանգամից երեք երկրում՝ ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփը կարող է թույլ չտալ բրազիլացիներին մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք 2026-ի աշխարհի առաջնությանը