Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Նախաքննական մարմինը կալանքի ժամկետը կերկարաձգի՞, թե՞ գործը կուղարկի դատարան
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ առաջիկայում լրանում է գործարար Սամվել Կարապետյանի հավաքին մասնակցած և այնուհետև կալանավորված անձանց կալանքների ժամկետը, ու նախաքննական մարմինը կա՛մ պետք է նրանց կալանքի ժամկետը երկարաձգի, կա՛մ գործը ուղարկի դատարան:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին հաջակցություն Ս.Կ.-ի կազմակերպած հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքերի անվան տակ 3 անձի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում, որից հետո նրանք կալանավորվեցին:
Հայտնել էինք, որ մարդկանց կալանքի են տանում, բայց չկա մի քաղաքացի, որին իրականում ստիպել են ակցիայի մասնակցել, և որը հայտնել է քննիչներին այդ մասին։ Պարզապես հնարովի գործերով մարդկանց կալանավորեցին, որպեսզի սարսափ տարածեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։