Պապոյանն ուզում է խթանել արտահանումը
Տնտեսություն
11:56 31/07/2025
Հայաստան

Պապոյանն ուզում է խթանել արտահանումը

«Մեր նպատակն է ձևավորել քաղաքականություն, որը կստեղծի կանխատեսելի և աջակցող միջավայր արտահանման գործընթացների անխոչընդոտ և մեծ ծավալների ապահովման համար»,-կառավարության նիստում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ զեկուցելով Հայաստանի Հանրապետության արտահանման խթանման 2025-2030 թվականների ռազմավարական ծրագիրը։ 

Հիշեցնենք՝ թեպետ կառավարության «ցանկություններին», Հայաստանի ամենահաշտ հարևանի՝ Վրաստանի հետ արտահանման տեմպերը գնալով նվազում են, իսկ արտահանվում է հիմնականում հանքանյութեր, չամիչ, ծաղիկ։

Նրա խոսքով՝ ռազմավարությունում կա հստակ վերլուծական աշխատանք, և նպատակն է արտահանմանն վրա հիմնված տնտեսական աճի խթանման միջոցով նպաստել երկրի բնակչության բարեկեցության աճին և տնտեսության կայուն զարգացմանը։

Պապոյանը հայտնեց, որ ռազմավարությունը բաղկացած է 5 «հենասյուներից» և դրանց իրականացման ավելի քան 50 միջոցառումիվ՝ ուղղված արտահանողների կարողությունների զարգացում, լոգիստիկ խնդիրենրի կարգավորում, շուկաների ընդլայնում և արտահանման խթանում և ֆինանսավորում։

«Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ունենալ տեղական արտադրանքի արտահանման աճ՝ մոտ 1.7 անգամ, դոլարային արտահայտմամբ 16.9 մլրդ ԱՄՆ դոլար, որից ծառայությունների արտահանումը՝ 10.3, իսկ տեղական արտադրանքինը 6.6 մլրդ դրամ»,-հայտարարեց էկոնոմիկայի նախարարը և հավելեց, որ ծրագրի իրականացման համար նախատեսվում է ներդնել 98 մլրդ դրամ։

Կառավարության նիստը վարող Մհեր Գրիգորյանն էլ դիմեց էկոնոմիկայի նախարարին՝ ասելով «Որակի ստանդարտի և ստանդարտի սերտիֆիկացման ինստիտուտները եթե լիարժեք չունենանք, ենթակառուցվածքային զարգացումը մեզ ոչ մի արդյունք չի տալու»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պապոյանն ուզում է խթանել արտահանումը