Եզրույթը գործածվել է փոխաբերական իմաստով, ոչ թե, ասենք, դատավոր Վահե Գրիգորյանը գլխին կապած շորով, ավտnմատnվ, պիկապի բագաժնիկում նստած աhшբեկիչ է. Ղազարյան
Իրավունք
15:30 31/07/2025
Հայաստան

Եզրույթը գործածվել է փոխաբերական իմաստով, ոչ թե, ասենք, դատավոր Վահե Գրիգորյանը գլխին կապած շորով, ավտnմատnվ, պիկապի բագաժնիկում նստած աhшբեկիչ է. Ղազարյան

«Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ ես ասել եմ՝ ՍԴ դատավորները վարձկան ահաբեկիչներ են։ Դա է որպես մեղադրանքի հիմք։ Բայց տեսանյութերը լսելուց՝ պարզաբանում եմ, որ եզրույթն օգտագործվել է փոխաբերական իմաստով, ասում եմ՝ դրանով իրենք ահաբեկում են մեր պետությանը, ժողովրդին»,- Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «ՍԴ-ի գործով» դատական նիստի հետո լրագրողներին ասաց գործով մեղադրվող հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Նշենք, որ այսօրվա նիստում շարունակվել են մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցների հետազոտումը, մասնավորապես, հետազոտվել են  Է.Ղազարյանի հրապարակային խոսքն արտացոլող տեսագրությունները։

«Դատարանը խելամիտ համարեց, որ ոչ միայն  արտահայտությունները լսվեն, այլ կոնտեքստը՝ նախորդող և հաջորդող այլ արտահայատություններ։ Հասկանալի է, որ եզրույթը գործածվել է փոխաբերական իմաստով, ոչ թե ասենք՝  ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը  գլխին կապած  շորով, ավտոմատով, պիկապի բագաժնիկում նստած ահաբեկիչ է։ Մեղադրական  եզրակացության համաձայն՝ նման տպավորություն է, երբ ելույթն ես լսում ամբողջության մեջ, պազվում է՝  այլ ենթատեքստով է»,- ասաց Ղազարյանը։

Նա նշեց, որ նույն տեսանյութը որպես 4 ապացույց ներկայացվել է, ինչը վկայում է աշխատանքի որակի մասին։

«Կամ՝  բազմաթիվ հղումներ չէր բացվում առհասարակ։

Իմ ՖԲ հրապարակումը հանրային մեղադարողը ներկայացել է  որպես ապացույց, բացում են, ասում են՝ սա  վերաբերելի չէ։ Բա որ վերաբերելի չէ, ինչո՞ւ ես ներկայացրել։

Հանրային մեղադրողն ասում է՝  Էդգար Ղազարյանը իրավաբան չէ, մեկ էլ տեսանյութում ցույց եմ տալիս  իրավագիտության մագիստրոսի կարմիր դիպլոմը։ Սա նշանակում է, որ ինքն այդ տեսանյութ ամբողջությամբ չի նայել, նայած լիներ՝ կիմանար»,- ասաց Ղազարյանը։

Նա նշեց, որ ոչ մի ապացույց էլ չի ներկայացվել, միայն մեկ վկա է՝ աշխատակազմի ղեկավարը, ով ներկայացրել է դիմում, տուժող չկա, փորձագետի եզրակացություն չկա։

«Այսինքն, հանրային մեղադրողը պետք է ապացուցի, որ այդ ասվածը նախ  տեղեկություն է, արատավորող տեղեկություն է, որևէ մեկը տուժել է  դրանից։ Ոչ սոցիոլոգիական հետազոտության, ոչ ուսումնասիրության արդյունք կա։ Ոչ մի բան չկա։

Իմ ելույթը բերել են, դատարանում ներկայացնում են, ասում են՝ սա ապացույց է։ Դա իմ ելույթն է։ Ապացույցը պետք է լինի ապացույց, որ այդ ելույթը պարունակում է  դատավորի հասցեին  արատավորող տեղեկություն։ Ապացույցների հետազոտման փուլն ավարտված է, բայց  հանրային մեղադրողը ոչ մի ապացույց չի ներկայացրել։

Այսինքն, գործ ունենք մի վարույթի հետ, որտեղ, ըստ էության, ապացույց գոյություն չունի։

Մինչև հիմա հետազոտել են մեղադրողի ներկայացրած ապացույցները։ Ես ունեմ  ապացույցներ, որոնք ապացուցում են իմ անմեղությունը, որոնք կներկայացվեն հաջորդ նիստերին», ասաց Էդգար Ղազարյանը։

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար. դատարանը սահմանափակել էր հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եզրույթը գործածվել է փոխաբերական իմաստով, ոչ թե, ասենք, դատավոր Վահե Գրիգորյանը գլխին կապած շորով, ավտnմատnվ, պիկապի բագաժնիկում նստած աhшբեկիչ է. Ղազարյան