Հնդկաստանի պետական նավթավերամշակման գործարանները դադարեցրել են ռուսական նավթի գնումները. Reuters
Տնտեսություն
16:19 31/07/2025
Աշխարհ

Հնդկաստանի պետական նավթավերամշակման գործարանները դադարեցրել են ռուսական նավթի գնումները. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո Հնդկաստանի պետական նավթավերամշակման գործարանները դադարեցրել են ռուսական նավթի գնումները: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին:

«Երկրի պետական նավթավերամշակման գործարանները  վերջին շաբաթվա ընթացքում չեն հետաքրքրվել ռուսական հում նավթով»,-նշում է գործակալությունը:

Հրապարակման համաձայն, ռուսական նավթի զեղչերի կրճատման և Մոսկվայի հետ համագործակցության վրա 100% մաքսատուրք սահմանելու Թրամփի սպառնալիքների ֆոնին, Indian Oil Corp-ը, Hindustan Petroleum-ը, Bharat Petroleum-ը և Mangalore Refinery-ն դադարեցրել են գնումները:

Փոխարենը, նավթավերամշակման գործարանները սկսել են հումք գնել Արևմտյան Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից: Չնայած Reliance և Nayara մասնավոր ընկերությունները մնում են խոշորագույն գնորդները, Հնդկաստանի պետական ընկերությունները վերահսկում են երկրի վերամշակման հզորությունների ավելի քան 60%-ը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հնդկաստանի պետական նավթավերամշակման գործարանները դադարեցրել են ռուսական նավթի գնումները. Reuters