Խոշոր ավտովթարի ժամանակ «Lada»-ն մխրճվել է կայանված բեռնատարի հետնամասի մեջ, կա 5 վիրավոր
Հասարակություն
21:20 31/07/2025
Հայաստան

Խոշոր ավտովթարի ժամանակ «Lada»-ն մխրճվել է կայանված բեռնատարի հետնամասի մեջ, կա 5 վիրավոր

Հուլիսի 31-ին, ժամը 15:20-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 31-մյա Արարատ Ա.-ն իր վարած «Lada» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին կայանված՝ Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Ա.-ին պատկանող «Howo» մակնիշի բեռնատարի հետնամասին։

«Վթարի հետևանքով վարորդը և նրա ուղևորներ Լոռու մարզի բնակիչներ 25-ամյա Էրիկ Թ.-ն, 32-ամյա Արամ Գ.-ն, Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Ռոբերտ Ա.-ն և Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Էդգար Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոշոր ավտովթարի ժամանակ «Lada»-ն մխրճվել է կայանված բեռնատարի հետնամասի մեջ, կա 5 վիրավոր