ԱՄՆ-ի աչքերը վառվում են Հայաստանի ու տարածաշրջանի հանքերից
Քաղաքական
19:29 01/08/2025

ԱՄՆ-ի աչքերը վառվում են Հայաստանի ու տարածաշրջանի հանքերից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մյուս պաշտոնավարողներն էլ ձեռք բերել «մանկական» ամիջականություն՝ «իմն է, տուր, ուզում ենք». Նման եզրակազությունը ակներև բխում է հանրապետական սենատոր Սթիվ Դեյնսի՝ «The Wall Street Journal»-ում հրապարակված հոդվածից։

Որքան էլ սենատորը չի մոռանում նշել, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագիրը»  կայունություն կբերի տարածաշրջանին ու միջազգային խաղաղությանը, այնուամենայնիվ սեփական շահերի նկրտումները հորդում են հորդվածից։

Շահերի՝ ոչ միայն տնտեսական, ռազմավարական, այլև՝ ռազմական։

 «Ես հանդիպեցի ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, այնպես էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և քննարկեցի գործնական լուծումներ»,-պատմում է սենատորը։

Նրա գնահատմամբ՝ երկու առաջնորդներն էլ հասկանում են և «պահի կարևորությունը», և «հնարավորությունները», և «ռուսական գերիշխանության լծից ազատվելը»։

Սթիվ Դեյնսը կրկին առաջ է բերում «միջին միջանցքը», ու խոսքի մեջ սպրդում է. «ԱՄՆ-ի հակառակորդներ Իրանի և Ռուսաստանի միջև տեղակայված այս տարածքը միակ ցամաքային ուղին է, որով Կենտրոնական Ասիայի առևտուրը կարող է անխափանորեն շարժվել դեպի արևմուտք»։

Դեյսնի խոսքից պարզ է դառնում նաև, որ Ուկրաինայից ձեռք բերած հանքանյութերը դեռ չեն փակում ԱՄՆ կարիքները. «Կենտրոնական Ասիայի հինգ երկրները՝ Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Թուրքմենստանը, ունեն նավթի, բնական գազի, ածուխի, ուրանի և այլ հիմնական ռեսուրսների զգալի պաշարներ։ Դրան ավելանում են Հայաստանի և Ադրբեջանի մեծ հանքավայրերը՝ ստիբիումի, պղնձի, ոսկու, քրոմիտի, մանգանի, արծաթի, ցինկի և այլ կարևոր հանքանյութերի ու հազվագյուտ հողային տարրերի» (1tv.ge)։

Շահարկելով Ռուսաստանից տարածաշրջանի անկախացման խաղաթուղթը, սենատորը նշում է նաև, թե «Կովկասի հանքային ռեսուրսները կարող են նաև նվազեցնել ԱՄՆ-ի կախվածությունը Չինաստանից», ինչը հայերեն ասած՝ մրից ելնել, մրջուրն ընկնել է նշանակում։

Ա.Ո.

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ-ի աչքերը վառվում են Հայաստանի ու տարածաշրջանի հանքերից