Բենզալցակայանում հուշանվեր թղթադրամ իրացրած տղամարդը ձերբակալվել է
Իրավունք
17:52 01/08/2025
Հայաստան

Բենզալցակայանում հուշանվեր թղթադրամ իրացրած տղամարդը ձերբակալվել է

Պարեկային ծառայության Կոտայքի մարզի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները ծառայության ժամանակ տեղեկություն էին ստացել, որ Աբովյան քաղաքի 11-րդ փողոցում գտնվող բենզալցակայանում վարորդներից մեկը վճարել է 5000 ՀՀ դրամ անվանական արժեքով հուշանվեր թղթադրամով։

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ ձեռնարկված համատեղ միջոցառումներով պարզվել է, որ նշված արարքը կատարել է Նոր Գյուղի 45-ամյա բնակիչը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բենզալցակայանում հուշանվեր թղթադրամ իրացրած տղամարդը ձերբակալվել է