Թուրքիայում կառուցելու են ռմբապաստարաններ
Քաղաքական
18:21 01/08/2025

Թուրքիայում կառուցելու են ռմբապաստարաններ

Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը (MİT) Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի հիման վրա նոր զեկույց է հրապարակել: Լուրը հայտնում է «Էրմենիհաբերը»։

«12-օրյա պատերազմը և դասեր Թուրքիայի համար» խորագրով զեկույցում ընդգծվում է հիմնականում բազմաշերտ հակաօդային պաշտպանական համակարգերի կարևությունը՝ տվյալ պարագայում հաշվի առնելով Իսրայելի ռազմաօդային կարողությունները:

«Պետք է կառուցվեն օդային հարձակումների մասին նախազգուշացնող և ազդարարող համակարգեր, ռազմավարական կառույցներում պետք է կառուցվեն տեխնիկապես հագեցված ապաստարաններ:

Հատկապես մեծ քաղաքներում պետք է կառուցվեն հեշտ հասանելի զանգվածային ապաստարաններ»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքիայում կառուցելու են ռմբապաստարաններ