Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ոսկեհասկ գյուղի 44-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 44-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 70 բույս։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին՝ հայտնում են ոստիկանությունից։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder