Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իտալիայում մեկնարկած միջազգային փառատոնի բացմանը Արցախի պետական համույթները մասնակցել են Հայաստանի և Արցախի դրոշների ներքո
Իտալական Սիցիլիայի Մեսսինա նահանգի Ռոկալումերա քաղաքում մեկնարկել է միջազգային ազգագրական փառատոնը, որի բացման հանդիսավոր արարողությանը Արցախի Պարի պետական համույթը և Արցախի Ազգային նվագարանների պետական համույթը մասնակցել են Հայաստանի և Արցախի դրոշների ներքո։
Արցախի մշակույթի նախարարությունից հայտնում են, որ առաջիկա օրերին մեր ճանաչված համույթները հանդես կգան համերգային ծրագրերով՝ ներկայացնելով Արցախի ավանդական երաժշտությունն ու պարարվեստը, փոխանցելով մեր հարուստ մշակութային ժառանգությունն ու ոգին բազմազգ հանդիսատեսին։
«Մեր կոլեկտիվների մասնակցությունն այս հեղինակավոր մշակութային հարթակին հնարավոր է դարձել Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն ՀԿ նպատակային ջանքերի շնորհիվ, որի գործունեությունը միտված է արցախյան մշակույթի պահպանմանն ու միջազգային ճանաչմանը։
Արցախի մշակույթը շարունակում է ապրեցնել մեզ, խոսել աշխարհի հետ և վկայել մեր վերադարձի հավատը»,- նշում են նախարարությունի։