Եգիպտոսում հայտնաբերվել է վաղ ղպտական քաղաք
Մշակույթ
11:04 02/08/2025
Աշխարհ

Եգիպտոսում հայտնաբերվել է վաղ ղպտական քաղաք

Արևմտյան Եգիպտոսի Խարգա օազիսում հնագետները հայտնաբերել են վաղ ղպտական ժամանակաշրջանին (մ.թ. 3-րդ և 7-րդ դարերի միջև) պատկանող քաղաք։ Հայտնաբերված գտածոների թվում են կավե տներ, դամբարաններ, եկեղեցիներ և որմնանկար, որտեղ պատկերված է Հիսուս Քրիստոսը, որը բուժում է հիվանդներին։ Հետազոտողները նաև հայտնաբերել են մեծ կավե կճուճներ, որոնք մի ժամանակ օգտագործվել են հացահատիկ և սնունդ պահելու համար, վառարաններ, կավե իրերի բեկորներ, ապակե և քարե առարկաներ։

artguide.com-ի հաղորդմամբ, տարածքում ամենամեծ շինությունները երկու եկեղեցիներ էին։ Առաջինը կառուցվել է բազիլիկայի ոճով՝ կենտրոնական նավով և կողային անցումներով։ Երկրորդը՝ ավելի փոքր և ուղղանկյուն, ներքին պատերին ունի ղպտական արձանագրություններ։

Խարգայի հայտնագործությունը ևս մեկ անգամ հաստատում է Եգիպտոսի արևմտյան օազիսների կարևորությունը որպես կրոնական և հասարակական կյանքի կենտրոններ տարբեր դարաշրջաններում։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եգիպտոսում հայտնաբերվել է վաղ ղպտական քաղաք