Թուրքիայում հնարավո՞ր է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեն
Քաղաքական
18:30 02/08/2025
Տարածաշրջան

Թուրքիայում հնարավո՞ր է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեն

Թուրքիայում նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ վաղաժամկետ` ոչ թե 2028 թվականին, այլ 2027 թվականի վերջին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս հայտարարությունն արել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

«...Աջևում նախագահական ընտրություններ են։ Նախագահական ընտրությունները 2027, 2028 թվականներն են... Բայց, ամենայն հավանականությամբ, դա կլինի 2027 թվականին, կարծում եմ՝ այո», -  Cumhuriyet թերթը մեջբերել է նախարարի խոսքը։ 

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Ռիա նովոստիին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր վաղաժամկետ նախագահական ընտրությունների անցկացման օրակարգ չկա։

«Նման օրակարգ չկա», -  ասել են կուսակցությունից։

Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը նախկինում կոչ էր արել իշխանություններին այս տարվա նոյեմբերին անցկացնել արտահերթ ընտրություններ: Այս կոչերը մեկնաբանելով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, և այլ օրակարգ չկա:

Էրդողանի հայտարարությունից հետո Օզելը ընդգծել էր, որ հանրապետության գործող ղեկավարը չի կարողանա կրկին առաջադրվել  նախագահի պաշտոնում 2028 թվականին, ուստի առաջարկում է նոյեմբերին գնալ արտահերթ ընտրությունների: Թուրքիայի նախագահի ավագ խորհրդական, նախագահին կից իրավական քաղաքականության խորհրդի փոխնախագահ Մեհմեթ Ուջումը չի բացառել արտահերթ նախագահական ընտրությունների հնարավորությունը 2027 թվականի վերջին եռամսյակում-2028 թվականի սկզբին՝ խորհրդարանի որոշման համաձայն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքիայում հնարավո՞ր է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեն