Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիան ռուս զբոսաշրջիկներին փոխարինող է փնտրում։ Պատճառը Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի նվազումն էր հյուրանոցատերերի կողմից գների բարձրացման հետևանքով։ Այս մասին գրում է «Турпром» պորտալը։ Լուծումը տեսնում են Չինաստանից զբոսաշրջիկներ ներգրավելու մեջ։
Վերջերս Թուրքիայի հյուրանոցատերերի ասոցիացիայի նախագահը հայտարարություն էր արել՝ հաստատելով չինացի զբոսաշրջիկներ ներգրավելու Թուրքիայի մտադրությունը։ Նրա խոսքով, 2025 թվականին երկիրը կարող է ակնկալել Չինաստանից առնվազն մեկ միլիոն զբոսաշրջիկ։
Բայց և այնպես, չինացիները չեն զբաղեցնի ռուսական շուկայի տեղը. նրանք չեն սիրում լողափնյա հանգիստը: Չինացի զբոսաշրջիկները հիմնականում ընտրում են պատմական Ստամբուլը, Կապադովկիան և այլ շրջաններ: