«Զուգարանները կեղտոտ են, ուտելիք չկա». կինը պատմում է Վերին Լարսում խցանման մասին
Աշխարհում
14:23 02/08/2025
Աշխարհ

«Զուգարանները կեղտոտ են, ուտելիք չկա». կինը պատմում է Վերին Լարսում խցանման մասին

Ռուս Ելենան «Գազետա.Ռու»-ին պատմել է, որ յոթ ժամ է չեն կարողանում հատել Վրաստանի և Ռուսաստանի միջև գտնվող Վերին Լարս անցակետը մեծ խցանումների պատճառով։ Կնոջ խոսքով, խցանումը պայմանավորված է ժամանակավորապես փակ սահմանով, ինչպես նաև առանց հերթ կանգնելու անցնող մեքենաներով։

«Այս պահին մենք փորձում ենք Վրաստանից Ռուսաստանի Դաշնություն սահմանը հատել և հայտնվել ենք սարսափելի խցանման մեջ։ Մեկ օր առաջ սելավի վտանգ է եղել, որի հետևանքով սահմանը փակվել է, գոյացել է հերթ։ Բացի այդ, շատ մարդիկ հերթը խախտում են։  

Մենք յոթ ժամ չենք կարողացել Վրաստանի սահմանից մինչև Ռուսաստանի սահման մեքենայով գնալ», - ասել է նա։

Ռուս կինը բողոքել է, որ ճանապարհի երկայնքով չկան նորմալ զուգարաններ կամ սրճարաններ։ «Այստեղ զուգարանները կեղտոտ են։ Կան չորս կցասայլակներ՝ շարժական զուգարաններով. պարզ է, որ դրանք կեղտոտ են և կոտրված։ Այստեղ նաև սնունդ չկա։ Այստեղ կար ինչ-որ կցասայլակ, մենք տեսանք սուրճ և թեյ, և ուրիշ ոչինչ չհանդիպեցինք», - բողոքել է կինը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Զուգարանները կեղտոտ են, ուտելիք չկա». կինը պատմում է Վերին Լարսում խցանման մասին