Ադրբեջանgիներն oկnւպացված Արցախում հատկապես դաժանnրեն nչնչացնում են հաղթանակը խորհրդանշող հուշարձանները. Ավանեսով
Քաղաքական
13:55 02/08/2025
Հայաստան

Ադրբեջանgիներն oկnւպացված Արցախում հատկապես դաժանnրեն nչնչացնում են հաղթանակը խորհրդանշող հուշարձանները. Ավանեսով

«Ադրբեջանի իշխանություններն պետական լրատվամիջոցների միջոցով հաղորդել են, որ Արցախում 1990 -ականներից մինչև 2023 թվական կառուցած բոլոր հուշարձանները ոչնչացվելու են»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, ԳԱԱ Պատմության ինստիտուտի աշխատակից Հովիկ Ավանեսովը։

Նա նշեց, որ ադրբեջանցիներն առավելապես դաժան վերաբերմունք ունեն  Արցախի Հանրապետության տարածքում հաղթանակի խորհրդանիշների և համալիրների նկատմամբ՝ կլինի Հայրենական պատերազմի, Արցախյան  պատերազմի հուշանկյուններ, խաչքարեր, կիսանդրիներ, արձաններ։

«Նման հուշարձաններն առավել դաժանորեն են ոչնչացնում,  քանի որ այդպես փորձում են ոչնչացնել հաղթանակի խորհրդանիշները։ Ինչքան էլ ոչնչացնեն հուշարձանները, հաղթանակի խորհրդանիշը չի դադարի լինել մեր սրտերում, հոգում, մշտապես խոսելու ենք այդ մասին»,- ասաց Հ.Ավանեսովը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder